Վերածնված ՀՀՇ-ականները չեն պատրաստվում կռվին վերջ դնել
Հայկական Մամուլ
Չնայած հին և վերածնված ՀՀՇ-ականների միջև ՀՀՇ բրենդը կռվախնձոր է դարձել, սակայն, ինչպես երևում է, վերածնված ՀՀՇ-ականները չեն պատրաստվում կռվին վերջ դնել:
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, նրանք, ըստ սահմանված կարգի, չեն ներկայացրել կուսակցության հոկտեմբերի 26-ին կայացած համագումարի արձանագրությունը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստր, որպեսզի գրանցվեն:
Թե ինչու են հապաղում, երեկ թերթին չի հաջողվել պարզել, հայտնի ՀՀՇ-ականները բոյկոտել են իրենց բջջայինները, իսկ արդարադատության նախարարի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանը միայն փոխանցել է, որ անցած շաբաթ փաստաթղթերը դեռ չէին տարել:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը