Հովիկ Աբրահամյանը պետբյուջեի հաշվին հյուրերին տեղավորում է որդուն պատկանող հյուրանոցում
Հայկական Մամուլ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական հյուրերին հաճախ է սիրում տեղավորել իր որդուն պատկանող «National» հյուրանոցում: Եվ ինչպես պարզվեց «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից՝ դա անում է ՀՀ պետական բյուջեի հաշվին: ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի ստորագրած փաստաթղթերի համաձայն՝ ԱԺ-ն ՀՀ պետբյուջեից 4 մլն 767 հազար դրամ է տրամադրել «Պլազա Սիստեմս» ՍՊԸ-ին: Այդ գումարը տրամադրվել է Դանիայի' 7-հոգանոց խորհրդարանական պատվիրակության հյուրանոցային ծախսերի համար:
Միայն թե, ուշագրավն այն է, որ ըստ փաստաթղթերի՝ ծառայությունների մատուցման սկիզբ նշված է սեպտեմբերի 6-ը, իսկ ահա պատվիրակությունն ԱԺ նախագահին, այնուհետեւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին հանդիպել է սեպտեմբերի 10-ին նոր միայն: Իսկ Սերժ Սարգսյանը դեռ «խոշոր ձուկ» է փնտրում:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը