«Շանթ Հարությունյանի մասնակցությամբ հայտնի միջադեպի իրական մեղավորը ՀՀ ԱԱԾ-ն է»
Հայկական Մամուլ
Տեսակետ կա, որ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի մասնակցությամբ հայտնի միջադեպի իրական մեղավորը ՀՀ ԱԱԾ-ն է, որը ոչ միայն չփորձեց կանխել այն, այլեւ կատարվածը հրահրել են ԱԱԾ-ականները: Երեկ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստից հետո, «Ժողովուրդ»-ի եւ «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցներն ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանից փորձեցին մեկնաբանություններ ստանալ: Սակայն վերջինս, հարցի սկզբում լսելով Շանթ Հարությունյանի անունը, միանգամից ասաց. «Մենք որեւէ կապ չունենք: Ընդհանրապես: Ընդհանրապես կապ չունենք»: Մեր հարցին, թե, այնուամենայնիվ, ինչու չկանխեցին միջադեպը, եթե Շ. Հարությունյանը նախագահականը հրկիզելու եւ այլ կոչեր էր անում մի քանի օր շարունակ, Ռ. Հարությունյանը չպատասխանեց' պատճառաբանելով, թե զբաղված է ու շտապում է:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը