Վնասվածքի պատճառով Ռիվալդոն լքեց «Սան-Կաետանուն»
Սպորտ
41-ամյա բրազիլացի հարձակվող Ռիվալդոն վնասվածքի պատճառով որոշում է կայացրել լքել «Սան-Կաետանուն»: 2002-ի աշխարհի չեմպիոնը և 1999-ի «Ոսկե գնդակի» դափնեկիրն ակումբի հետ 1 տարվա պայմանագիր էր կնքել այս տարվա հունվարին, սակայն այս ընթացքում թիմի կազմում անցկացրել է ընդամենը 7 հանդիպում:
«Այսուհետ ես այլևս «Սան-Կաետանուի» ֆուտբոլիստ չեմ: Ինձ նախկինի պես անհանգստացնում է ծունկս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ողջ անձնակազմին»,-Ռիվալդոն գրել է թվիթերյան իր էջում:
Թե արդյոք ֆուտբոլիտը մտադիր է հեռանալ մեծ ֆուտբոլից, Ռիվալդոն ոչինչ չի հայտնել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում