Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելով Նորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրից Պեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասին ԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ 2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել Binance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվ Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծը 

Երևանյան ակումբում պարած ադրբեջանցին վիրավորանքների տարափի է արժանացել Բաքվում

Հայաստան

Լուրեր.com-ի զրուցակիցն է  Հայաստանի Եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը.

- Պարո՛ն Ենգիբարյան, վերջերս Հայաստան էր ժամանել Ադրբեջանի Եվրոպական շարժման պատվիրակությունը, ո՞րն էր այդ այցի նպատակը:

-  Ինչպես տեղյակ եք, Միջազգային եվրոպական շարժումը (ՄԵՇ) գործում է ողջ Եվրոպայում ավելի քան 40 ազգային խորհուրդների միջոցով: ՄԵՇ-ին անդամակցում է նաև շուրջ 30 միջազգային կազմակերպություն: Բոլոր միջազգային կազմակերպություններում տարածաշրջանային բաղադրիչը, բնականաբար, կարևոր է, և տարբեր ռեգիոնների ազգային խորհուրդներն իրենց խնդիրները կարողանում են առաջ մղել՝ ստանալով հարևան երկրների աջակցությունը:

Ցավոք, հենց մեր անդամակցության սկզբից՝ 2005 թվականից, այնպես ստացվեց, որ Հայաստանի եվրոպական շարժումը ոչ միայն չի ստացել իր հարևանների աջակցությունը, այլև ստիպված է եղել ՄԵՇ շրջանակներում պատասխանել սկզբում` թուրքերի, իսկ հետո` նաև ազերիների հայտարարություններին: Դրանք, բնականաբար, ունեին աշխարհաքաղաքական հարցերում սադրանքներ կազմակերպելու նպատակ: Օրինակ, 2008 թվականին, Թուրքիայի եվրոպական շարժման նախագահ Հալուկ Գյունուգյուրը հայտարարություն տարածեց՝ դատապարտելով Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները՝ փորձելով միջազգային հնչեղություն տալ այն փաստին, որ թուրք դիտորդներին (որոնց մեջ էր նաև ինքը՝ Պրն. Գյունուգյուրը) Հայաստանը թույլ չի տվել մասնակցել դիտորդական առաքելությանը: Մենք, բնականաբար, ներկայացրինք Հայաստանի տեսակետները, սակայն այդ վեճը տևեց մեկ տարուց ավել՝ խորանալով դեպի հայ-թուրքական ընդհանուր հարաբերությունների, Ցեղասպանության ճանաչման խնդրներ և այլն, և այլն: Եվրոպացի տարբեր տրամաչափի գործիչներ հետևում էին այս հասարակական դիսկուրսին: Այս դեպքերի արդյունքում Թուրքիայի եվրոպական շարժման նախագահը, լինելով բավականին հայտնի հրապարակախոս, խայտառակ արեց ինքն իրեն և հրաժարվեց իր պաշտոնից: Նմանատիպ վեճեր և քննարկումներ տեղի ունեցան նաև ՄԵՇ-ին ավելի ուշ անդամակցած ադրբեջանցիների հետ: Ի դեպ, այդ շրջանի Ադրբեջանի եվրոպական շարժման առաջնորդներն այս պահին քաղաքական ապաստարան են հայցել Բելգիայում և Շվեյցարիայում՝ սեփական երկրում իրենց հավաստմամբ քաղաքական հետապնդումների զոհ դառնալու արդյունքում:

Այս և այլ դեպքերի արդյունքում, մենք՝ իբրև Հայաստանի Եվրոպական շարժման ներկայացուցիչներ, ինչպես ասում են, «մեր կաշվի վրա» զգացինք, թե որքան կարևոր է տարածաշրջանային համերաշխությունը: Եվ մենք և՛ թուրքերը և՛ ազերիները, եթե լինեինք համերաշխ միմյանց նկատմամբ, կկարողանայինք հսկայական և փոխշահավետ ծրագրեր իրականացնել՝ նպաստելով մեր երկրների և ընդհանուր տարածաշրջանի զարգացմանը: Ահա այս անհատական փորձն էր, որ մեզ ստիպեց 2012-ին սկսել, այսպես կոչված, «Թիֆլիսյան գործընթացը»: Գործընթացի շրջանակներում մենք, ՄԵՇ աջակցությամբ, փորձում ենք ձևավորել փոխվստահության մթնոլորտ Հայաստանի, Ադրբեջանի և նաև Վրաստանի Եվրոպական շարժումներ միջև:

«Սաֆարովյան» դեպքերը ՄԵՇ բարձրագույն մարմիններում նույնպես քննարկման առարկա դարձան և հանդիսացան հավելյալ խթան, որպեսզի մենք խթանենք խաղաղությունը և համերաշխությունը: Ահա այս է այն միտքը, որի արդյունքում մենք տարեկան 2-3 անգամ կազմակերպում ենք հանդիպումներ տարածաշրջանի մակարդակով: Նախկին հանդիպումներն անց են կացվել Թիֆլիսում, այժմ մենք շատ հաջող հանդիպում անցկացրինք Երևանում: Հաջորդ հանդիպումները, ըստ մեր պայմանավորվածության, տեղի կունենան Բաքվում, ապա նաև՝ Ստեփանակերտում: Բնականաբար, եթե դա տեխնիկապես հնարավոր լինի իրականացնել:

- Այցը բավականին մեծ աղմուկի պատճառ դարձավ ոչ միայն մամլո ասուլիսի արդյունքում, այլև ադրբեջանական մամուլում սկսվեց լուրջ քննարկում Youtube-ում հատնված մի տեսանյութի վերաբերյալ, որտեղ Ադրբեջանի եվրոպական շարժման առաջնորդը պարում է հայկական ակումբում:

- Մենք ծանոթ ենք Ադրբեջանի քննարկումներին այս հարցի կապակցությամբ, և այդ քննարկումները գնալով թեժանում են՝ հաճախ հասնելով վիրավորանքների:

Չեմ զարմանում, արդեն 20 տարի է, ինչ ադրբեջանական պետությունը, լեգիտիմացնելով միապետական բարքերը, կոռուպցիան և պետության արտաքին քաղաքականության ձախողման երևույթները, գիշեր-ցերեկ զբաղված է հակահայկական քարոզչությամբ, և բնական է, որ երևանյան այդ միջադեպը աղմուկ պետք է բարձրացներ հենց Բաքվում: Եթե ուշադիր եք, Հայաստանում այդ դեպքի կապակցությամբ որևէ բողոք չկա: Մարդիկ այդ ամենի մասին տեղեկանալով՝ միգուցե զարմանան, որոշները միգուցե քննադատեն, բայց մեծամասնությունը, այնուամենայնիվ, դրանում որևէ հանցանք չի տեսնում: Եվ դա բնական է: Նա, ով հասկանում է, թե ինչ է պատերազմը, նա ով հասկանում է, թե ինչ է շրջափակումը, աղքատությունը, սոցիալական լարվածությունը, երբեք իրեն թույլ չի տա հայհոյել խաղաղությանը միտված գործողությունները: Իսկ արկածախնդիրները և «տաքարյունները» կարող են ասել ամեն ինչ ու հաջորդ իսկ պահին դավաճանել հայրենիքը:

Իմ համոզմամբ` ատելությամբ լցված զինվորը, մարզիկը, հասարակությունը, և առհասարակ` մարդը, երբեք չի կարող տոնել հաղթանակ: Ուժեղները երբեք չեն բամբասում, երբեք չեն հայհոյում և չեն ատում: Դա հատուկ է թշվառներին և տկարներին: Ադրբեջանում որոշ ուժեր նույնիսկ խոստացել են բռնություն կիրառել իմ գործընկերների նկատմամբ: Սա, իհարկե, տկարության և տխմարության դրսևորում է: Տկարության դրսևորում է նաև այս ուժերի կարծիքին տեղի տալը և արդարացումներ ներկայացնելը, որոնք կարող են, մեղմ ասած, դուրս գտնվել թույլատրելի չափերից:

-Ո՞րն է այս ծրագրի ապագան:

- Ծրագիր որպես այդպիսին չկա, մենք այս ամենը կազմակերպում ենք անձնական նվիրվածությամբ և միջոցներով՝ հույս ունենալով, որ ապագայում մեզ կմիանան ավելի մեծ զանգվածներ, և, ի վերջո, մենք 20-30 տարի հետո կհպարտանանք կայուն և բարեկեցիկ հայրենիքով, ինչը, ըստ իս, անհնար է պատերազմող և ատելությամբ լցված տարածաշրջանում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ)
Ամենադիտված