«Ուրալ» - «Ռոստով»՝ 1:4
Սպորտ
Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում «Ուրալը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ռոստովին»:
Հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով: Առաջին խաղակեսում հյուրերին հաջողվեց 2 անգամ գրավել դաշտի տերերի դարպասը. նախ աչքի ընկավ Արտյոմ Ձյուբան (5), ապա` Լոգաշովը (11):
Առաջնության գլխավոր ռմբարկու Արտյոմ Ձյուբան դուբլի հեղինակ դարձավ, աչքի ընկավ նաև Կանգան: Դաշտի տերերի կազմում միակ գոլը հեղինակեց Գոգնիևը:
Հանդիպման 38-րդ րոպեին «Ուրալը» մնաց 10 հոգով. դաշտից հեռացվեց Ասևեդոն:
Նշենք նաև, որ հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցում էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը, ով փոխարինվեց 33-րդ րոպեին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում