Նախախորհրդարանի հայտարարությունը
Քաղաքական
Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնությունը, ի կատարումն համակարգային փոփոխությունների միջոցով գործող ապազգային վարչախմբին հեռացնելու և Հայաստանի նորգաղութային կախյալությունը հաղթահարելու իր ծրագրի, շարունակում է ապագայում ստեղծվելիք` Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի հանրային ներկայացման ու քննարկման գործընթացը:
Նախախորհրդարանի մշակած Ռազմավարական հայեցակարգի նախագծի հանրային ներկայացման և քննարկման նպատակը նախագծի լրամշակման գործում հայության մտավոր ներուժի ներգրավումն է և դրա առավել ակտիվ մասնակիցների համախմբմամբ համապատասխան ինտելեկտուալ ճակատի ձևավորումը:
Ռազմավարական հայեցակարգի նախագիծը բաղկացած է ընդհանուր դրույթներից, սոցիալ-մշակութային, սոցիալ-տնտեսական, գիտության և կրթության, բնապահպանական, տեղեկութային, պաշտպանական, իրավական և դատաիրավապահ, պետական կառավարման, համազգային հարցերի և արտաքին հարաբերություների բաժիններից:
Արդեն կայացել է Ռազմավարական հայեցակարգի արտաքին հարաբերությունների բաժնի նախագծի ներկայացում-քննարկումը: Այդ բաժնի նախագիծը քննարկման արդյունքների հաշվառմամբ լրամշակվել է և զետեղվել համացանցում (http://preparliament.org/2013/10/111/)' առցանց եղանակով քննարկման միջոցով հետագա լրամշակման համար: Նույն կերպով քննարկման և լրամշակման համար համացանցում զետեղվելու են նաև Ռազմավարական հայեցակարգի մյուս բաժինների նախագծերը:
Հաջորդը նախատեսվում է Ռազմավարական հայեցակարգի սոցիալ-տնտեսական բաժնի նախագծի հանրային ներկայացում-քննարկումը, որը տեղի կունենա Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում, երկու մասով: Առաջին մասը տեղի կունենա նոյեմբերի 11-ին` ժամը 13:00-16:00, իսկ երկրորդ մասը` նոյեմբերի 18-ին` ժամը 13:00-16:00:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն