«Աշխարհահռչակ» գործիչների՝ խաղատներում տանուլ տված գումարները
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է խաղատներում մի շարք «աշխարհահռչակ» գործիչների տանուլ տված գումարների թեման: Սրա առիթը դարձել է Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը՝ ուղղված Սերժ Սարգսյանին՝ նրա կողմից տանուլ տված 70 մլն եվրոյի վերաբերյալ:
Եվ այսպես, չինացի Ջհեն Յը Գոնը համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ պարտությունը կրած խաղացողը, որը խիստ կարճ ժամանակամիջոցում տանուլ է տվել 125 մլն ԱՍՆ դոլար: Ավստրալացի մեդիա մագնատ Քերրի Փեքերը, 3 շաբաթում Լոնդոնում կորցնելով 20 մլն ֆունտ ստեռլինգ, մտել է մեկ այլ կազինո և 4 ռուլետկայի հերթում խաղատանը «նվիրաբերել» 15 մլն ֆունտ ստեռլինգ: Հայտնի բիզնեսմեն Քերրի Բեքերը 1999թ. Լոնդոնում 3 շաբաթվա ընթացքում կորցրել է 28 մլն ԱՍՆ դոլար: Ի դեպ, մի քանի օր առաջ անգլիական լրատվամիջոցները գրել են, որ անգլիացի պատգամավորները ինտերնետային կազինոներ են այցելում հենց խորհրդարանում գտնվելու ժամանակ: Պարզվում է, որ խորհրդարանի համակարգիչներից տարվա ընթացքում առցանց կազինոների 700.000 մուտք է եղել:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը