«Արայիկենք» աշխատում են, իմաստ չունի, որ որևէ մեկը գնա
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը բավականին երկար է տևել: Չնայած ԳՄ-ականները մտածել են, որ թերևս անդրադարձ կլինի «Շանթի հարցին», քանզի Շանթի հայրը եղել է հայտնի ԱՄԿ-ական, նախկին քաղբանտարկյալ, այնուհանդերձ, հարցին որևէ անդրադարձ չի եղել, մի քանի խոսք Շանթի ոչ ադեկվատ «վարքի» մասին բարձրաձայնել է Ռազմիկ Զոհրաբյանը, և այդքանով խնդիրը փակվել է: Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Արարատի ընտրությունները:
Ի դեպ, ներկաների ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ նիստից առաջ միջանցքում կազմ ու պատրաստ սպաելիս են եղել «Կենտրոնի» օպերատորն ու լրագրողը, ինչը նշանակում է, որ նրանք նախօրոք տեղեկացված են եղել, որ Արարատի ընտրությունների հարցը քննարկվելու է ԳՄ-ում: Հարցը ներկայացրել է ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադևոսյանը՝ արձանագրելով, որ իրավիճակը նորմալ է, ՀՀԿ-ականները բավականին ակտիվ աշխատել են, երկու օրից քվեարկությունն է: Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է ՀՀԿ շանսերով: Խոսվել է նաև այն մասին, որ ԲՀԿ ողջ թիմն ակտիվ անցուդարձի մեջ է Արարատում, իրենցից մարդ չի՞ գնալու միտինգին:
Արձանագրել են, որ տեղում «Արայիկենք» աշխատում են, իմաստ չունի, որ որևէ մեկը գնա: Հովիկ Աբրահամյանն ասել է, որ «Արայիկենց հետ ակտիվ շփման մեջ է մշտապես»:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը