Տրիբունաները սուլում են, քանի որ նրանց դուր չի գալիս «Ռեալի» խաղը. Անչելոտի
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության շրջանակներում «Ռեալ Սոսյեդադի» հետ կայանալիք խաղից առաջ հայտարարել է, որ մադրիդյան թիմին անհրաժեշտ է բարելավել իր խաղը:
«Տրիբունաները սուլում են, քանի որ նրանց դուր չի գալիս մեր խաղը:
Չեմպիոնների լիգայում լավ աշխատանք ենք կատարում։ «Ռեալ Սոսյեդադը» հիանալի ակումբ է, նրանց հեշտ չի լինի հաղթել: Սա «Ռեալի» համար փորձություն կլինի: Մենք պետք է լավ խաղ անցկացնենք»,–Անչելոտիի խոսքերը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում