«Շիրակը» և «Ուլիսը» հաղթանակ տոնեցին
Սպորտ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում այսօր տեղի ունեցավ 2 հանդիպում` «Արարատը» հանդիպեց «Շիրակին», «Ուլիսը»՝ «Փյունիկին»:
«Արարատ»-«Շիրակ» հանդիպումն ավարտվեց Գյումրիի թիմի հաղթանակով` 3:0 հաշվով: Հանդիպման հաշիվը բացվեց մեկնարկից 2 րոպե անց. գոլի հեղինակ դարձավ Դամ Դիոպը: Երկրորդ գոլը նույնպես գրանցվեց առաջին խաղակեսում. 23-րդ րոպեին գյումրեցիների գոլային առավելությունը կրկնապատկեց Սերժ Դեբլեն: «Շիրակի» ֆուտբոլիստները մրցակցի դարպասը երրորդ գնդակն ուղարկեցին հանդիպման վերջին րոպեին. աչքի ընկավ Կարեն Մուրադյանը:
«Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած «Ուլիս»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվեց «Ուլիսի» հաղթանակով` նվազագույն 1:0 հաշվով: Հանդիպման գոլը 63-րդ րոպեին հեղինակեց Հակոբ Ղազարյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում