Հայաստանում ելույթ կունենա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը
Գիտություն և Մշակույթ
Այսօր` նոյեմբերի 10-ին՝ ժամը 19.00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ։ Համերգը նվիրված է Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, անվանի ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի 80-ամյակին։
Որպես մենակատարներ հանդես կգան Ալեքսանդր Ռոմանովսկին (դաշնամուր, Իտալիա), Վասիլի Լադյուկը (բարիտոն, Ռուսաստան), Ջուլիետ Գալստյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա) և Հասմիկ Պապյանը (սոպրանո, Հայաստան)։
Համերգը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության և Ռուստանի Դաշնության մշակույթի նախարարությունների և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։
Համերգի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)