«Բորուսիան» արտագնա խաղում պարտություն կրեց (տեսանյութ)
Սպորտ
Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Վոլֆսբուրգին»:
Առաջին խաղակեսն ավարտվեց դորտմունդցիների առավելությամբ` 1:0 հաշվով: 45-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը:
Երկրոդ խաղակեսում դաշտի տերերը կարողացան երկու գոլ հեղինակել և հաղթանակ տոնել: Նախ աչքի ընկավ Ռիկարդո Ռոդրիգեսը, այնուհետև` Իվիցա Օլիչը:
Նշենք, որ Հենրիկ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր և հանդիպման 82-րդ րոպեին դեղին քարտի արժանացավ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում