Անծանոթները փորձել են հետևել «Բոզավարի ապրողները» գրությամբ պաստառը պահած տղային (տեսանյութ)
Հասարակություն
Ի պաշտպանություն նոյմեբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի և նրա աջակիցների` այսօր կազմակերպված երթի ողջ ընթացքում քաղաքացիական հագուստով անձինք հետևել են ակցիայի մեկնարկին «Բոզավարի ապրողները» գրությամբ պաստառը պահած 16-ամյա երիտասարդին: Պաստառը հենց սկզբում նրանից խլել էր գնդապետ Վալերի Օսիպյանը, իսկ երթի մասնակիցներ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և ակտիվիստ Անի Կաղինյանը, երթի ողջ ընթացքում քայլել են երիատսարդի կողքով, որպեսզի թույլ չտան ոստիկաններին նրան բերման ենթարկել:
Ավելի ուշ՝ Ոստիկանության շենքի մոտ, քաղաքացիական հագուստով անձինք փորձել են մեքենայով հետևել տաքսի նստած երիտասարդին ու նրա ընկերոջը: Երթի մասնակիցներից Ծովինար Նազարյանը, Լուսինե Հովսեփյանը, Անի Կաղինյանը փակել են անծանոթների մեքենայի ճանապարհը:
Մանրամասն` epress.am-ում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն