Ցանկանում ենք հաղթել «Բավարիային». Մխիթարյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, խոսելով «Վոլֆսբուրգից» կրած պարտության մասին, ասել է հետևյալը.
«Ցավալի է, որ այսպես ստացվեց: «Արսենալից» կրած պարտությունից հետո ցանկանում էինք հաղթել: Թույլ տվեցինք մի քանի պարզ սխալներ, որոնցից օգտվեց «Վոլֆսբուրգը»: Այժմ չորս միավորով զիջում ենք «Բավարիային» և ցանկանում ենք հաղթել նրանց: Ամբողջ աշխարհը հետևելու է այդ հանդիպմանը»։ Այս մասին հայտնում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում