ԲՀԿ ակտիվիստներին տարել են ոստիկանություն, որոշ ժամանակ անց՝ բաց թողել
Քաղաքական
Արարատ քաղաքում կիրակի օրը անցկացվող քաղաքապետի արտահերթ ընտրություններն աչքի են ընկնում ոստիկանության աշխատակիցների մեծ թվով։
Ընտրատեղամասերի մոտ պարբերաբար կուտակվում են ոստիկանական ավտոմեքենաներ, իրավապահները, այդ թվում՝ հատուկ ջոկատայիններ, խումբ-խումբ հսկում են տեղամասերը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբը արդեն ահազանգում է, որ իրենց մոտ մեկ տասնյակ ակտիվիստների տարել են ոստիկանական բաժին՝ առանց հիմնավորումների։
«Տեղամասերում [ԲՀԿ-ի ակտիվիստները] կանգնած են եղել, տարել են ոստիկանություն, բաց են թողել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի տարածքային կազմակերպության ղեկավար Մանուկ Առաքելյանը՝ շարունակելով. - «Տանում ստուգում են, ոչ մի բան էլ չեն ասում։ Շատ լարված է, շատ վատ է, ես երբևէ Հայաստանում էսքան ոստիկան չեմ տեսել ոչ մի տեղ»։
«Բարգավաճ Հայաստան»-ի շտաբը ահազանգում է հանրապետական մրցակցի թիմի կողմից խախտումների մասին։ Մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեցին, որ ահազանգեր ունեն ընտրակաշառքի մասին։
Շարունակությունը՝ այստեղ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն