«Բորուսիան» 22 մլն է առաջարկում Էդին Ջեկոյի համար
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Էդին Ջեկոյին:
Դորտմունդյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել 22 մլն եվրո: Ֆուտբոլիստը կարող է փոխարինել Լևանդովսկուն, ով, ամենայն հավանականությամբ, կլքի գերմանական ակումբը:
Ջեկոյի պայմանագիրը «Սիթիի» հետ ավարտվում է 18 ամսից։
Հիշեցնենք, որ անգլիական կողմը Ջեկոյին ձեռք էր բերել 2011 «Վոլֆսբուրգից» 32 մլն եվրոյի դիմաց: «Սիթիի» կազմում 27-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 118 խաղ և հեղինակել 46 գոլ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում