Վրաստանի նորընտիր նախագահ Մարգվելաշվիլին հարցազրույց է տվել ռուսական 1-ին ալիքին (տեսանյութ)
Վրաստան
Վրաստանում հոկտեմբերյան նախագահական ընտրությունների արդյունքում նախագահի պաշտոնում ընտրված Գեորգի Մարգվելաշվիլին հարցազրույց է տվել ռուսական 1-ին ալիքին:
Հարցազրույցի հիմնական թեման վրաց-ռուսական հարաբերություններն են և Սոչիի Օլիմպիական խաղերի հանդեպ Վրաստանի բռնած դիրքորոշումը: Մարգվելաշվիլին հայտարարել է, որ մտադիր է ռացիոնալիզացնել ռուս-վրացական հարաբերությունները, և չի բացառել, որ կարող է այցելել 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերը:
Վրաստանի նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին:
Հիշեցնենք, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուն հաղթել էր ընտրություններում` հավաքելով ձայների 62%-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն