Ազգային ժողովն ամեն ինչ կարող է անել. Հովիկ Աբրահամյան
Քաղաքական
Ազգային ժողովն այսօր սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքները:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
«Ես ցանկանում եմ բարձրացնել մի շատ կարևոր հարց, որը վերաբերում է Ազգային ժողովի հեղինակությանը: ԱԺ պատագամավորների գործունեության կարևոր երաշխիքներից մեկն այն է, որ օրենքով մեզ տրված են հնարավորություններ հանդիպելու պետական պաշտոնյաների հետ, այցելելու ձերբակալվածներին, կալանավորվածներին և այլն: Այս մի քանի օրվա ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ կոնկրետ պատգամավորներին թույլ չեն տվել այցելել ձերբակալվածներին, կամ պետական պաշտոնյան չի հանդիպել պատգամավորին, - ասաց Լևոն Զուրաբյանը՝ օրինակ բերելով Նիկոլ Փաշինյանի և իր հետ տեղի ունեցած դեպքերը:
«Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել այցելել Շանթ Հարությունյանին, և ինձ նույնպես թույլ չեն տվել հանդիպել Արաբկիրի ոստիկանապետ Ամիրխանյան Գրիշայի հետ, ինչը հավաստիացումներ տվեց, որ դա կանի համաձայն օրենքի: Ես ուզում եմ հասկանալ` Ազգային ժողովի նախագահն ինչ քայլեր կարող է ձեռնարկել, որ ապահովի պատգամավորական այս գործունեության սահմանադրական երաշխիքները» - հարցրեց Զուրաբյանը:
Վերջինիս ի պատասխան` Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ազգային ժողովն ամեն ինչ կարող է անել, որ օրենքը պահպանվի, և ես առաջարկում եմ ձեզ ավելի մանրամասն ներկայացնել։ Ես անձամբ գերատեսչությունների ղեկավարների հետ կխոսեմ և կփորձեմ ճշտել, թե ինչու չեն հանդիպել, եթե օրենքը դա պարտադրում է»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն