Սամվել Ալեքսանյանը` «Նախախորհրդարանի», «Փակ շուկայի», իր և Գ. Ծառուկյանի` Դուբայում հանգստանալու մասին
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պարզաբանեց, թե ինչու էին նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հեղափոխության ընթացքում ինքն ու Ռուբեն Հայրապետյանը գտնվում Ազատության հրապարակում: Ըստ պատգամավորի` իրենք այնտեղ պատահաբար են հայտնվել, և հեղափոխություն չեն ուզեցել անել, պարզապես նստած են եղել կողքի սրճարանում:
Վերջինս նաև անդրադարձավ Փակ շուկայի մոտ «Նախախորհրդարանի» կազմակերպած ակցիաներին. «Ես «Նախախորհրադարանի» անդամներից շնորհակալություն եմ հայտնում՝ Ժիրայր Սեֆիլյանին, Խզմալյանին, որ իրանք լավ ակցիա արեցին մեր սիթիների համար։ Պետք է գովազդին մոտ 20 մլն փող տայինք, այդ 20 մլն-ը տնտեսեցինք և տալիս ենք ուսանող երեխեքին»,-ասաց նա։
Սամվել Ալեքսանյանի խոսքով` կարմիր գլխարկավորներն իր կողմակիցները չեն. ինքն ակցիայի հետ կապ չունի և ոչ ոքի էլ դրա համար գումար չի վճարում։ Խնդրեց ակցիային վերաբերող հարցերն ուղղել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին, ով այս օրերին դարձել է պատգամավորի կողմնակիցը։ Հարցին, թե ինչքան է վճարում Սուրենյանցին, պատասխանեց, որ ակցիայի համար չի վճարում, բայց եթե մի հարցով դիմում է, օգնում է։
«Էշերը ինչ կապ ունեն մեզ հետ, դեղին գլխարկներին հարցրե'ք»,- պատասխանեց այն դիտարկմանը, թե արդյոք իր համար վիրավորական չէր, որ ավանակների ակցիա էին կազմակերպել իր համակիրները, և պնդեց, որ ինքը շուկայի վերակառուցմամբ այն փրկել է «կռիսանոցից»:
Տեղեկացրեց նաև, որ այդ ընթացքում ինքը Դուբայում հանգստանալու էր գնացել. իր հետ սկզբում եղել է Սամվել Կարապետյանը, այնուհետև իրենց է միացել Գագիկ Ծառուկյանը: Փաստորեն, մամուլում տարածված տեղեկությունները հաստատվեցին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն