««Բորուսիայի» հետ խաղում «Բավարիան» ֆավորիտ է». Վացկե
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն հայտարարել է, որ իրենց թիմի համար բարդ է լինելու Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում «Բավարիայի» հետ կայանալիք հանդիպմանը. տեղեկացնում է գերմանական մամուլը:
«Մենք նույնքան ուժեղ ֆուտբոլիստներ ունենք, որքան «Բավարիան»: Այդ թիմը չի պարտվում արդեն 37 խաղ և արժանիորեն զբաղեցնում է առաջին տեղը: Իհարկե, մենք կարող ենք պայքարել նրանց հետ և կանենք այն ամենը, ինչ թույլ կտան մեր ուժերը: Գիտենք, որ «Բավարիան» բացահայտ ֆավորիտ է: Սակայն չմոռանանք, որ նախորդ մրցաշրջանում մյունխենցիները մեզ չեն հաղթել, չնայած որ չեմպիոն են դարձել միավորների մեծ առավելությամբ»,-հայտարարել է Վացկեն։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում