Յուրա Մովսիսյանի գոլը տուրի լավագույն գոլերի հնգյակում (տեսանյութ)
Սպորտ
championat.com կայքը կազմել է Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի լավագույն 5 գոլերի ցանկը:
Տուրի լավագույն գոլ է ճանաչվել Դենիս Գլուշակովի գոլը, որը ֆուտբոլիստը հեղինակել է «Զենիթի» հետ խաղում: Երկրորդ տեղում Յուրա Մովսիսյան գոլն է, կրկին ուղարկված «Զենիթի» դարպասը: Երկրորդ տեղում հայտնվել է հայ հարձավողի առաջին գոլը, որը ֆուտբոլիստը հեղինակել էր 33-րդ րոպեին:
Հնգյակում են նաև Իգոր Դենիսովի, Եվգենի Բաշկիրովի և Վանդերսոնի գոլերը` ուղարկված համապատասխանաբար «Կռիլյա Սովետովի», «Լոկոմոտիվի» և «Ռուբինի» դարպասները:
Հիշեցնենք, որ «Սպարտակ»-«Զենիթ» հանդիպումն ավարտվել է 4:2 հաշվով, իսկ Մովսիսյանը հեթ-տրիկ է ձևակերպել:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում