Կասկածում էի, որ կկարողանամ հաղթել Դարչինյանին. Դոներ
Սպորտ
Աշխարհի նախկին չեմպիոն Նոնիտո Դոները Վիկ Դարչինային հերթական անգամ հաղթելուց հետո հայտարարել է, որ Դարչինյանի կողմից ուժեղ հարվածից հետո ինքը համոզված չէր, որ կկարողանա առավելության հասնել հայազգի բռնցքամարտիկի նկատմամբ:
«Երբ նա հարվածեց այտիս, ինձ թվաց, որ այն պատռվեց: Սկսեցի կասկածել, որ կկարողանամ հաղթել այդ մարտը: Ինքս ինձ հարցնում էի` կարող եմ արդյոք շարունակել մենամարտը: Պարզապես ինքս ինձ ասացի, որ երբեք չեմ անձնվում»,-Դոների խոսքերը մեջբերում է Boxingscene-ը:
Հիշեցնենք, որ բռնցքամարտիկների միջև ռևանշ մենամարտը ավարտվեց Դոների տեխնիկական հաղթանակով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում