Մովսիսյանը, հնարավոր է, բաց թողնի տարվա մնացյալ խաղերը
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի՝ «Զենիթի» հետ խաղում վնասվածք է ստացել։
Ինչպես տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստը խորացրել է ծնկի վնասվածքը:
«Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարտապետովը նշել է. «Մովսիսյանի մոտ նախկինում արդեն առկա էր ծնկի մասնակի վնասվածք: Չի բացառվում, որ օրթրոսկոպիկ միջամտություն անհրաժեշտ լինի: Դեռևս պարզ չէ` կարող է արդյոք Մովսիսյանը մասնակցել այս տարվա մյուս խաղերին»։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում