Մովսիսյանի բացակայությունը զգալի կորուստ կլինի «Սպարտակի» համար. Մոստովոյ
Սպորտ
Ռուսաստանի հավաքականի և «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը կարծում է, որ Յուրա Մովսիսյանի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ կստեղծի մոսկովյան ակումբի մարզիչների համար:
«Դա կլինի բավականին զգալի կորուստ: Իսկ ամենակարևորը, որ շատ անհարմար պահի եղավ. ֆուտբոլիստը արդեն սկսել էր հեղինակել թիմի որոշիչ գոլերը: Սա պարզապես սառը ցնցուղ է «Սպարտակի» համար: Նույնիսկ դժվար է ասել, թե ով նրան կփոխարինի: Մարզչական շտաբը ստիպված է գլուխ կոտրել այս հարցի շուրջ: Պետք է մարզչական շտաբից լինել, ոպեսզի հասկանալ, թե ով է ունակ փոխարինել Մովսիսյանին»,-Մոստովոյի խոսքերը մեջբերում է sovsport-ը:
Հիշեցնենք, որ մոսկովյան ակումբի պաշտոնական կայքի տեղեկության համաձայն` հնարավոր է հայ հարձակվողը վնասվածքի պատճառով բաց թողնի այս տարվա հանդիպումները:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում