Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար 

Հիշեցում՝ ՀՀ իրավական ակտերի լեզուն հայերենն է

Հայաստան

Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության իրավական ակտերը շարադրվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով' գրական հայերենով»: Նույն հոդվածի համաձայն՝ օտար լեզուներով նորմատիվ իրավական ակտեր կարող են ընդունվել միայն քաղաքացիական ավիացիայի բնագավառում, իսկ ներքին իրավական ակտեր միայն քաղաքացիական ավիացիայի և ատոմային էներգիայի բնագավառում:[1]

Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում օրենքները, օրինագծերը, ենթաօրենսդրական ակտերը, կառավարության ծրագրերը, որոշումները, դրանցից բխող միջոցառումների ցանկերը, ներքին հրամանները, հրահանգները և այլ փաստաթղթեր, բացառությամբ նշված բնագավառների, անկախ իրենց բովանդակությունից՝ իրավական ուժ ունենալու համար պետք է պարտադիր լինեն ՀՀ միակ պաշտոնական լեզու հանդիսացող գրական հայերենով:

Օրենքի այս դրույթի հիմնավորվածությունը դժվար է գերագնահատել, քանի որ պաշտոնական լեզուն ոչ միայն պետականության և ինքնիշխանության կարևորագույն ու անվիճարկելի հիմքերից մեկն է, այլև իրավական ակտերի պարզ, հստակ և մատչելի լինելու օրենսդրական պահանջի ապահովման երաշխիք է:

Խորհրդային ժամանակաշրջանում իրավական ակտերի պաշտոնական լեզվով՝ ռուսերենով փաստաթղթերի համատարածությունը առաջացնում էր ընդհանուր պատկանելություն, որը որոշ ժամանակ շարունակվեց նաև Խորհրդային միության փլուզումից հետո: Այսպիսով խախտելով ՀՀ Իրավական ակտերի մասին օրենքի 36 հոդվածը՝ չի հաղթահարվում Ռուսաստանի՝ որպես Խորհրդային Միության իրավահաջորդի գերակայությունը Հայաստանի ինքնիշխան հանրապետությունում:

2013 թ. հոկտեմբերի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանի ավտոմեքենան կանգնեցվել և խուզարկվել է Գյումրի – Վանաձոր ավտոճանապարհին: Խուզարկության հիմքերը պարզելու համար՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գրավոր դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ի պատասխան՝ ՀՀ Ոստիկանության իրավաբանական բաժնից տեղեկացրել են, որ ավտոմեքենան կանգնեցվել և զննվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների հավաքական անցտանգության խորհրդի 2008 թ. սեպտեմբերի 15-ի որոշման, ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 2012 – 2013 թ. հիմնական միջոցառումների պլանի 5-րդ կետի և ՀՀ ոստիկանության պետի կողմից 2013 թ. սեպտեմբերի 1-ին հաստատված «Կանալ-Կովկաս» լոկալ հակաթմրամիջոցային օպերացիայի պլանի համաձայն: Պատասխան գրությանը կցվել է նաև ՀՀ ոստիկանապետի կողմից հաստատված վերոնշյալ պլանը, որը ռուսերեն լեզվով է: Ստացվում է, որ Հայաստանի հանրապետությունում Հայաստանի հանրապետության Ոստիկանապետը ընդունել է Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքին հակասաող որոշում և այդ ապօրինի որոշման միջոցով անօրինական հանձնարարական տվել ոստիկանության ծառայողներին, որոնք էլ իրենց հերթին իրականացրել են անօրինական հանձնարարականը՝ առանց հստակ հիմնավորման զննելով քաղաքացիների ավտոմեքենաները:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն ունենք արձանագրված նախադեպ, երբ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային բյուրոն (ԱԴԲ), անարգել գործելով ՀՀ տարածքում, ոտնձգություն է կատարել ՀՀ քաղաքացու՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ՝ սահմանափակելով նրա ազատ տեղաշարժը առանց ՀՀ իշխանությունների թույլատվությամբ:

Այսպիսով հերթական անգամ ՀՀ Ոստիկանության կողմից հաստատվում է ռուսերեն լեզվով իրավական փաստաթուղթ, որով ՀՀ օրենսդրության պահանջները ստորադասվում են ՀԱՊԿ-ի մոտեցումներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ
Ամենադիտված