Երկրում կան կուտակված խնդիրներ 20 տարուց ի վեր. Իշխան Զաքարյան
Քաղաքական
Ազգային ժողովն այսօր սկսեց քառօրյա նիստերի աշխատանքները: Քննարկման դրվեց Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահի պաշտոնում առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը:
Ամփոփիչ ելույթով հանդես եկավ Իշխան Զաքարյանը, ով իր գոհունակությունը հայտնեց քննարկված հարցի հետ կապված:
«Իհարկե, մի անգամ ես մի առիթով ասել եմ, որ Ազգային ժողովը հենց այն ամբիոնն է, որտեղ շատ հաճախ պետք է հնչեն նաև տեսակետներ, որոնք առաջին հայացքից կարող են տվյալ հարցի հետ էական առնչություն չունենալ, ուղղակի պետք է հնչեն հնչելու համար, հնչեն նաև որպես քաղաքական ելույթ, քաղաքական հայտարարություն:
Բնական է` սա այն ամբիոնն է, որից պետք է խոսեն: Այս առումով ես բացարձակապես չեմ անդրադառնալու այն ելույթներին և այն մարդկանց ելույթներին, ում խոսքում հնչեց այդ միտքը, կամ հնչեցին այդպիսի մտքեր, որովհետև ես կարծում եմ, որ այդ գործիչները գտնում են, որ ՎՊ-ն պետք է դառնար ամենակարող այն ուժը, որ կախարդական մի փայտիկի հարվածով ամեն ինչը շտկեր և ամեն ինչը լուծեր` մոռանալով պարզ մի ճշմարտություն` այս երկրում անկախությունից հետո կուտակված խնդիրները այս իշխանության կամ այսօր իշխանության ղեկին գտնվող մարդկանց անմիջական պատճառներով կուտակված պրոբլեմները չեն: Երկրում կան կուտակված խնդիրներ 20 տարուց ի վեր: Այդ խնդիրներից շատ-շատերը նաև պատճառահետևանքային կապ ունեն նախկին խորհրդային միությունից եկած որոշակի երևույթների հետ, և ես համոզված եմ, որ միայն ու միայն սրա համար ժամանակ է պետք, որ մենք կարողանանք այդ ամենը շտկել և փոխել»,-ասաց Զաքարյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն