Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչների Թբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից «Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայություն Թուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ «Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբ Միրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Շնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղից Ռուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին 

«Որտեղ հայտնվում է Սամվել Դիլոյան անուն-ազգանունը, Սաքունց Արթուրը հայտնվում է հակառակ կողմում» (ֆոտո)

Հասարակություն

«Որտեղ հայտնվում է Սամվել Դիլոյան անուն-ազգանունը, Սաքունց Արթուրը տառապագին ինչ-որ մոլուցքով անպայման հայտնվում է հակառակ կողմում»

«Անկեղծ ասած, առաքելությունը, որ տեսականորեն նշվում է պարոն Սաքունցի իրավապաշտպան կազմակերպության համար, այդքան էլ չի համապատասխանում նրա սուբյեկտիվ գործողություններին, որովհետև անհատապես, որտեղ հայտնվում է Սամվել Դիլոյան անուն-ազգանունը, Սաքունց Արթուրը տառապագին ինչ-որ մոլուցքով անպայման հայտնվում է հակառակ կողմում: Ընդգծեմ նրա ընդգծված, իմ նկատմամբ և ինձ հետ կապված ամեն ինչի նկատմամբ նրա սուբյեկտիվ, ոչ դրական կարծիքը և գործողությունները»,-իր և իրավապաշտպանի հարաբերությունների մասին դատական նիստերի դահլիճում նման հայտարարություն արեց փաստաբան Շարբաթյանի սպանության գործով մեղադրյալ Սամվել Դիլոյանը:

Վերջին դատական նիստին ամբաստանյալներ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը քննարկման առարկա դարձրեց տուժող կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի մասնակցությունը դատավարությանը և ինքնաբացարկի կոչ արեց նրան այն հիմնավորմամբ, որ Սաքունցը լարված փոխհարաբերությունների մեջ է եղել երկու մեղադրյալների հետ' գույքային-տարածքային չլուծված հարցերի պատճառով: Հետևաբար, մեղադրյալներն ու նրանց պաշտպանը համոզված են, որ Սաքունցն այս գործով դատաքննությանը մասնակցում է ոչ թե տուժողի շահերը ներկայացնելու, այլ մեղադրյալներին վատություն անելու նպատակով: Պաշտպան Հակոբյանը դատարանում ներկայացրեց 2 քաղաքացիների գրավոր վկայություններն այն մասին, որ Սաքունցը ցանկացել է վարձակալել իր գրասենյակին կից' Դիլոյանին պատկանող սեփական տարածքը, բայց մերժվել է նրա կողմից ու վրդովված հեռացել:

«Մոտ 2 տարի առաջ Դիլոյանին պատկանող տարածքում' Վանաձորի լուսնաձև շենքի առջևի հարկում' ներկայիս «Սեֆ» բանկում, Դիլոյանի խնդրանքով շինարարական աշխատանքներ եմ կատարել: Այդ աշխատանքների ժամանակ Սաքունցը 3-4 անգամ եկել է շինհարթակ, որտեղ նայում էր աշխատանքները, զրուցում Դիլոյանի հետ: Վերջին զրույցի ժամանակ ես լսել եմ, որ Սաքունցը Դիլոյանին ասում էր, որ շատ գեղեցիկ է ստացվում, տարածքը տուր ինձ: Դիլոյանը ասաց, որ բանկի է տալու, Սաքունցին կարող է ժամանակավոր տալ: Սաքունցը կարծես թե նյարդայնացավ, փոխեց դեմքի արտահայտությունը և ասելով' լավ չես անում, որ ինձ չես տալիս, նեղացած հեռացավ»,-պատմել է Սպարտակ Ջաղացպանյանը: Վերջինիս հորեղբոր որդին' Նարեկ Ջաղացպանյանն էլ հաստատել այս դրվագը. «Մոտ 2 տարի առաջ աշխատում էինք Դիլոյանի տարածքում, լուսնաձև շենքի մոտ ռեմոնտ էինք անում, Արթուր Սաքունցին մի քանի անգամ հանդիպել եմ հենց այդ աշխատանքների ժամանակ, նա բազմիցս այցելել և զրուցել է Դիլոյանի հետ: Վերջին անգամ նրանց զրույցից ես հասկացա, որ Սաքունցը նեղացած գնաց ու այլևս չի եկել: Այդ զրույցը ես լսել եմ, Սաքունցը Սամվելին առաջարկում էր վերանորոգումից հետո տարածքը իրեն հանձնել, բայց Սամվելը մերժեց' ասելով, որ բանկին է հանձնելու, ու եթե ժամանակավոր կուզենա, կարող է տալ, Սաքունցն էլ, փոխելով խոսելու տոնը, մուննաթով ասավ' լավ չես ասնում, որ չես տալիս, ու արագ հեռացավ»:

Ամբաստանյալ Արեն Վերանյանն էլ ներկայացրեց Արթուր Սաքունցի հետ ունեցած իր խնդիրը: «Պետությունից հողամաս եմ վերցրել թաղամասում այգի պատրաստելու համար, ծառատունկ պետք է արվեր, նստարաններ դրվեր, պարոն Սաքունցը մի քանի անգամ ինձ այդ հողամասի վերաբերյալ ասել է, որ' բեր գրի այդ հողամասը իմ վրա, դրսից փողեր բերեմ, ես սարքեմ: Ես մերժել եմ, ասել եմ, որ իմ թաղամասի համար ես պետք է այգի կառուցեմ: Ես մտածում եմ' իր մասնակցությունը ընդամենը անձնական հարցեր են, այս ամեն ինչի հետ կապ չունի»,-ասաց ամբաստանյալը:

Ի պատասխան' Արթուր Սաքունցը հանդես եկավ երկար ու փոքր-ինչ անհասկանալի խոսքով' վերոնշյալը որակելով որպես «կիսաճշմարտություն»:

«Այն, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածքին հարակից թաղամասային հիմնարկի նախկին տարածքը հանդիսացող տարածքում շինարարական աշխատանքներ են կատարվել, ես դա գիտեմ: Այն, որ տեսել եմ դա ինչպես է լինում, դա նույնպես փաստ է: Այն, որ շինարարության հետ կապված ասենք թե նպատակը, դա էլ փաստ է: Տարածքի ընդլայնման հարց ունեինք իհարկե մենք, բայց արդյոք էդ տարածքի որպես պոտենցիալ վարձակալության տարածք կար ցանկություն, բնավ ոչ, որովհետև ըստ էության մեր օֆիսի հարակից տարածքը փոքր, որ խանութ կա, ըտեղից ենք մենք վերցրել տարածքը, քաղաքացիների ընդունելությունը կատարվում է այդտեղ: Այսինքն հետաքրքությունը և առավել ևս տարածքի վարձակալության հարցով դիմելը ու մերժվելուց հետո նեղանալը դա ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: Բայց հետաքրքիրն ինչ է, որ իրապես եղել է էդ հետաքրքրությունը: Հողամասի հետ կապված' «Մարդու իրավունքների այգի» ծրագիր կազմակերպության կողմից նախատեսվում է իրականացնել, և այդ հողամասը, որը պետք է գտնվեր այդ գաղափարը իրականացնելու համար, պետք է գտնվեր' դիմելով Վանաձորի քաղաքապետարանին: Քաղաքապետարանը հայտնեց, որ Վանաձորում միակ տարածքը, որտեղ որևիցե մեկին չի հատկացված փաստաթղթով, և չի սեփականաշնորված, դա այն տարածքն է, որի մասին նշվեց: Մենք դիմել ենք Վանաձորի ավագանուն, և Վանաձորի ավագանին որոշում է կայացրել 99 տարով հատկացնել այդ հողամասը ՀՔԱՎ-ին' այդտեղ իրապես այգի կառուցելու համար: Որևիցե առնչություն կամ սուբյեկտիվ մոտեցում ընդհանրապես օբյեկտիվորեն չէր կարող լինել»:

Բայց Սաքունցը քաղաքի Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերում գտնվող երկու տարբեր այգիների մասին էր խոսում, որոնցից Տարոն 2-ի հողամասը զբոսայգու կառուցապատման իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրված է Արեն Վերանյանին: Իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի «Մարդու իրավունքների այգու» կառուցման համար հատկացված տարածքը Տարոն 4 թաղամասում է: Անբաստանյալ Արեն Վերանյանը բարձրաձայնեց այդ մասին: «Երկրորդ Տարոնի մասին է խոսքը, չգիտեմ էդ ինչ անուններ տվեց, պետությունից վերցրել եմ վարձակալությունով իմ անունով, իմ տարածքում ոչ մեկ ծառ չի տնկել: Էդ ինչ ասում է, իմ հողատարածքի հետ ընդհանրապես կապ չունի: Երկրորդ Տարոնի մասին է խոսքը գնում, ոչ թե չորրորդ»,-ասաց ամբաստանյալը:

Այնուամենայնիվ, Սաքունցը պնդեց, որ հիմքեր չկան ինքնաբացարկ հայտնելու և ինքը շարունակելու է մասնակցել դատաքննությանը: Նա միջնորդություն ներկայացրեց նախաքննության ընթացքում այս գործով որպես վկա հարցաքննված լրագրող Ադրինե Թորոսյանին հեռացնել դատարանի դահլիճից, որպեսզի ցանկով դատակոչված վկաների հարցաքննությունից հետո որպես լրացուցիչ վկա դատարան կանչվի նաև լրագրողը: Իր միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ լրագրող Ադրինե Թորոսյանը գործով կարևոր վկայի' Հայկ Ասլիկյանի հետ հարցազրույց է վարել, որի հետ կապված հանգամանքները' ինչպես և ինչ պայմաններում է դա կազմակերպվել, իրավապաշտպանի ասելով, նախաքննության մարմինը չի ճշտել: «Ավելին նախաքննության ընթացքում մտահոգված լինելով, որ Հայկ Ասլիկյանը, որը հանդիսանում է պարտադիր զինծառայող և գտնվում է հրամանատարության ներքո, և զինծառայության պայմաններում հնարավորություն է ունեցել հարցազրույց տալու լրագրողին, մենք միջնորդել ենք' մտահոգություն ունենալով, որ Հայկ Ասլիկյանի նկատմամաբ հնարավոր են ճնշումներ, որը նախաքննության մարմնի կողմից մերժվել է»,-ասաց Սաքունցը' հիմնավորելով լրագրողին դատակոչելու իր միջնորդությունը:

Գործով վկա Հայկ Ասլիկյանի փաստաբան Վաչե Դավթյանը, սակայն, դատավորից խոսքի իրավունք խնդրելով, իր պաշտպանյալի անունից հրապարակավ հերքեց վկայի նկատմամբ հնարավոր ճնշումների ու սպառնալիքների վերաբերյալ Սաքունցի հայտարարությունը: «Ինչպես նշվեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից, որ հնարավոր է սպառնալիքներ եղել են կամ որևէ ազդեցություն Հայկ Ասլիկյանի նկատմամբ, ես միանշանակ նշում եմ, որ նման բան չի եղել: Ինչ վերաբերում է հարցազրույցին, որ հեռախոսով տվել է լրագրողուհուն, այդ մասին լրացուցիչ վկան ինքը իր ցուցմունքի մեջ կնշի, բովանդակությունը, թե ինչ հիմնավորումներով և ինչ պատճառաբանությամբ, ես կցանկանայի նշել միայն որպես վկայի փաստաբան այն հանգամանքը, որ որևէ սպառնալիք չի եղել»:

Հարցաքննվել է նաև Հայկ Ասլիկյանը' հանգուցյալ փաստաբանի քրոջ որդին, որը դեպքի միակ ականատես վկան է: Դատարանում նրա տված ցուցմունքները կհրապարակենք հաջորդիվ:

Լուսանկարները` Lorinews.am-ի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբՄիրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Հնդկաստանը հայտարարել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասինՇնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղիցՌուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համարՔրեական ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է ՀՀ նախագահը կարևորել է Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործումՍի Ծինփինը հայտարարել է Տաջիկստանի հետ հարաբերությունները զարգացնելու մեծ ծրագրի մասին«Սևան» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց և բջջային հեռախոսներ են նետելԱզատումներ և նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ. Ֆոն դեր Լայենը դեմ է Գազային 15 մլրդ եվրո տալԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումներըԵմենը մտադիր է վերականգնել վերահսկողությունը բոլոր նահանգների նկատմամբՄասիս-Ռանչպար ճանապարհին ապօրինի ավազահանում է կանխվել․ ընկերությունը վերականգնել է պատճառված վնասըՉինաստանը մինչև 2025 թվականը կփակի ավելի քան 670 բանկՀնդկաստանում ընձառյուծը մտել է տուն և վիրավորել վեց մարդու«Լարս» տանող ճանապարհին Վրաստանը ևս մեկ՝ 400 մետրանոց կամուրջ է կառուցումՀայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստրԱֆղանստանը հայտարարել է, որ չի օգտագործելու իր տարածքը այլ պետությունների դեմՌայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով»Ալինա Կաբաևան ներկայացել է Լավրովի կրած «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերովՈւկրաինան Լիտվայում զինամթերքի արտադրության մեջ 93 միլիոն եվրո կներդնիԱդրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է ԵրևանBloomberg. ՆԱՏՕ-ն պատրաստել է «պաշտպանության» ծրագիր՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և արհեստական ​​բանականությունՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնելԳիտնականը զգուշացրել է Կամչատկայի Շիվելուչ հրաբխի հնարավոր հզոր ժայթքման մասին Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք»Կրեմլում հայտարարել են Ուկրաինայի կողմից հակամարտության սրման մասինԹբիլիսիի քաղաքապետ. Արևմուտքը Վրաստանը կդիտարկեր որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները Օրենսդիրը գործադիրին ասում է՝ «քո աշխատողին տիրություն արա», ինչ է դա նշանակում. ՂազարյանԹբիլիսիի կենտրոնում 1788 թվականի հայկական հետքեր են հայտնաբերվել՝ ճանապարհաշինության ժամանակՄադրիդի դատարանը մերժել է բողոքի ճամբարը անհապաղ քանդելու գաղափարը Հանրային ծառայողի գրառումները ղեկավարին ուղարկելը հարցեր է առաջացնում. ՂազինյանԹրամփը գովաբանել է Հնդկաստանին լավ ընտրությունների կազմակերպման համար՝ այն շփոթելով Բրազիլիայի հետՀանրահավաքին չմասնակցելը Քալաշյանի համար հետևանքներ կունենար. ՎարդեւանյանՄիրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Իշխանամետ ակտիվությունը ներկայացվում է որպես քաղաքացիական դիրքորոշում. ԽամոյանԹուրքիայում գնաճը 2021 թվականից ի վեր նվազել է մինչև ամենացածր մակարդակը
Ամենադիտված