Փրկենք 1-ամյա Արտյոմին (տեսանյութ)
Հասարակություն
Հրազդան քաղաքում բնակվող 1-ամյա Արտյոմ Ոսկանյանի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի 3-րդ փորոքի ուռուցք՝ 5,4 X 6,2 X 5,3 սմ չափսի: Երեխայի կյանքին հաշված օրեր են մնացել եւ անհրաժեշտ է շտապ վիրահատություն: Հայաստանում բժիշկները հնարավորություն չունեն նման վիրահատության կատարելու, և եթե անգամ այստեղ կատարվի վիրահատությունը, չեն երաշխավորում, որ երեխան կապրի: Վիրահատությունը պետք է կատարվի Գերմանիայում, որի նախնական գումարը կազմում է 40.000 եվրո, սակայն ընտանիքը անկարող է նման գումար վճարել: Մեկշաբաթյա ակցիաների արդյունքում հավաքվել է մոտ 13.000 եվրո, որը հնարավորություն է ընձեռել ընտանիքիներեխային տեղափոխել Գերմանիա:
Խնդրանք-կոչով դիմում ենք բոլոր բարեգութ մարդկանց օգնելու այս փոքրիկ հրաշքին. լինի դա ֆինանսական օգնության, աղոթքների, թե երեխայի մասին տեղեկությունը տարածելու միջոցով: Երեխայի կյանքը փրկելու համար շատ կարճ ժամանակ է մնացել և պետք է անել հնարավոր ամեն բան, որպեսզի կարողանանք հավաքել անհրաժեշտ գումարը:
Գումարներ կարող եք փոխանցել «ՎՏԲ-Հայաստան» բանկի հետևյալ հաշվեհամարներին՝
AMD – 16025080099400
USD – 16025080099401
EUR – 16025080099402
RUR – 16025080099403
Հաշվետեր՝ Դիանա Սիմոնյան


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն