Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայկական Կարմիր խաչի ընկերության ղեկավար Մխիթար Մնացականյանին
Քաղաքական
Նոյեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայկական Կարմիր խաչի ընկերության ղեկավար Մխիթար Մնացականյանին: Հանդիպմանը ներկա էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Նշվեց, որ Կարմիր խաչի միջոցով կտրամադրվի օգնություն, որը նպատակահարմար է իրականացնել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց նախաձեռնությունը և ընդգծեց ծրագրի նշանակությունն ու իրագործելու կարևորությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն