ՀՀԿ-ն Նժդեհի սուրը դեռ չի հանձնել պատմության թանգարանին
Հայկական Մամուլ
Չնայած հավաստիացումներին, որ Նժդեհի սուրն իրենք տալու են պատմության թանգարանին, այնուհանդերձ, այն առայսօր պահվում է ՀՀԿ գրասենյակում, և երբ ինչ-որ «ծանր» վիճակ կամ ընտրություն է առաջանում ՀՀԿ-ի համար, հանրապետական վերնախավն ասում է՝ «դարդ մի արեք, Նժդեհի սրով սաղի հախից կգանք»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է, ու սուրը Նժդեհի ժառանգներն են փոխանցել ՀՀԿ-ին, վերջինն այն փորձաքննության է ներկայացրել՝ ճշտելու, իրո՞ք իրենց Զորավարի սուրն է: Պարզվել է՝ այն 1878թ. Զլատաոսի արտադրության է, և Նժդեհն իր նկարներից մեկում հենց այդ սրով է: Նմանատիպ սրեր են կրել ռուսական դիվիզիոնների ղեկավարները, սուրը դիվիզիոնների հետ գնացել է Բալկաններ, հետո, երբ դիվիզիան տեղափոխվել է Կովկասյան ճակատ, անցել է Նժդեհին, թե ինչ պայմաններում, ՀՀԿ-ում չգիտեն:
Այնուհանդերձ, որոշ մանրամասներ ճշտելուց հետո նրանք պատրաստվում են այս միստիկ մասունքը փոխանցել թանգարան:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը