«Բորուսիան» ունակ է հաղթել «Բավարիային». Բեկենբաուեր
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիան» ունակ է հաղթել իր թիմին. տեղեկացնում է գերմանական մամուլը:
Այս թիմերը միմյանց կհանդիպեն Բունդեսլիգայի 13-րդ տուրի շրջանակներում Դորտմունդում:
«Չնայած մի քանի անհաջողություններին` «Բորուսիան» դեռ շարունակում է լինել Եվրոպայի լավագույն ակումբներից մեկը: Իհարկե, նրանք ունակ են հաղթել «Բավարիային և Գերմանիայի չեմպիոնի կոչման համար պայքարը նորից սկսելուն»,-հայտարարել է Բեկենբաուերը:
Ընթացիկ մրցաշրջանում Գվարդիոլայի թիմը 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ դորտմունդցիները երկրորդ հորիզոնականում են՝ առաջատարին զիջելով 4 միավոով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում