Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 11-ին` ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նորամարգ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի կենտրոնական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 11-ին` ժամը 20.30-ի սահմաններում, «Նիսան-Պայտֆանդեռ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 89-րդ կմ-ին շրջվել և ընկել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 11-ին` ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիր-Մարգարա ճանապարհի 17-րդ կմ-ին «BYD» մակնիշի տաքսի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 11-ին` ժամը 14.30-ի սահմաններում, «Մերսեդես Ե 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 33 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 52-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն