ՎՊ նախագահի ընտրության հետ կապված հարցադրումներ եղան, որոնք կապ չունեն իրականության հետ. Իշխան Զաքարյան
Քաղաքական
Ազգային ժողովն այսօր 88 կողմ և 13 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրեց Վերահսկիչ պալատի նախագահին:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահի պաշտոնում առաջադրել էր Իշխան Զաքարյանի թեկնածությունը:
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ՎՊ նախագահի ընտրության հետ կապված եղան այլ հարցադրումներ, որոնք, ըստ իրեն, տեղին չէին:
«Սկզբունքորեն, ինչ որ վերաբերում էր ՎՊ գործունեությանը, ես իմ ելույթի մեջ նշեցի։ Այն սկզբունքները, ինչով մենք պետք է առաջնորդվենք հետագայում, դրանց մասին ևս խոսել եմ, սակայն ՎՊ նախագահի ընտրության հետ կապված եղան նաև այլ հարցադրումներ: Ես կարծում եմ, որ դրանք բացարձակապես կապ չունեին ո՛չ օրվա թեմայի հետ, ո՛չ էլ ընդհանրապես իրականության հետ, և այս առումով լրատվամիջոցներից մեկին ընդարձակ հարցազրույց եմ տալու և պատասխանելու եմ բոլոր հարցերին:
Ինչ վերաբերում է խնդրին, որ դրանից հետո ձեզ մոտ կարող են մնալ հարցեր, որոնք դուք կուզենայիք տալ, հաշվի առնելով այս բազմազանությունը լրատվական աշխարհի` ես պատրաստվում եմ առաջիկա ասուլիսներից մեկում պատասխանել ձեր ցանկացած հարցին, որը կվերաբերվի ՎՊ հաշվետվություններից դուրս բոլոր հարցերին»,-ասաց Զաքարյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն