Ոչ ոք ունակ չէ նրան, ինչ կարողանում է Մեսսին. Չավի
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին համոզմունք է հայտնել, որ Լիոնել Մեսսին վնասվածքից վերականգնվելուց հետո կրկին կլինի իր խաղամակարդակին:
«Մեսսին կվերադառնա: Նա կրկին լավ մարզավիճակում կլինի և կուրախացնի իր խաղով: Մենք բոլորս գիտենք, թե որքան կարևոր է նա: Լեոն միայնակ կարող է ինքնուրույն կարգավորել ցանկացած իրավիճակ: Ոչ ոք ունակ չէ նրան, ինչ կարողանում է Մեսսին»,-Չավիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Մեսսին Իսպանիայի առաջնության շրջանակներում «Բետիսի» հետ հանդիպմանը վնասվածք է ստացել, ինչի արդյունքում չի մասնակցի Արգենտինայի հավաքականի և Էկվադորի միջև ընկերական հանդիպմանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում