«Մի քանի ամիս անհրաժեշտ կլինի լիովին ապաքինվելու համար». Մովսիսյան
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը անդրադարձել է Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում «Զենիթի» (4:2) հետ հանդիպմանը ստացած վնասվածքին:
«Դեռևս ցավ եմ զգում ծնկիս շրջանում, շարունակում ենք ապաքինման գործընթացը: «Սպարտակում» հիանալի բժիշկներ են: Նրանք միշտ ցուցաբերում են բարձրակարգ օգնություն: Նրանք պայմանագիր ունեն Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի հետ և անրաժեշտության դեպքում կապ են հաստատում նրանց ետ: Դատելով նրանից, թե ինչպես է ընթանում ապաքինմանս գործընթացը, ինձ մի քանի ամիս անհրաժեշտ կլինի լիովին ապաքինվելու համար: Դեռևս դժվար է ասել` պատրաստ կլինե՞մ արդյոք ԲԿՄԱ-ի հետ հանդիպմանը, թե՞ ստիպված եմ լինելու բաց թողնել բոլոր հանդիպումները մինչև ձմեռային ընդմիջումը», – Մովսիսյանի խոսքերը մեջբերում է Life News-ը:
Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի ԲԿՄԱ- «Սպարտակ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 23-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում