«Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, կործանվում` դրա պակասի պատճառով». Գարեգին Նժդեհ
Գիտություն և Մշակույթ
Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում` դրա պակասի պատճառով...
Հայրենապաշտական դաստիարակություն - ահա´ մեր փրկության խարիսխը... Արիություն. սա՛ պիտի լինի մեր սերունդների կոչումը, քանզի այդ բարձր հատկությունն է փրկում ժողովուրդներին ֆիզիկական և բարոյական անկումներից:
Հայրենասիրությո՛ւն. մարդկային առաքինությունների թագն ու պսակն է դա:
Մարդկային բարոյական հատկություններն իր մեջ միացնող այդ գերագույն առաքինությունն է ազգերի գոյության անհրաժեշտ պայմանը և անսպառ աղբյուրը նրանց ուժի և մեծության: Նա այնքան է ջերմ մի ժողովրդի մեջ, որքան փոքր է այդ ժողովուրդը, և որքան ամբարիշտ են նրա հարևանները:
Հայրենասիրությունը զարգանում է ժողովուրդների ինքնագիտակցության և արժանապատվության զգացումի հետ, ընկնում է նրանց նյութակրոնության, շռայլության, սեղմ ասած` նրանց բարքերի ապականության հետ` մեծապես արագացնելով նրանց անկումը:
Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ որ մի մարմին առանց հոգու:
Մինչև որ չկարողանանք ներքին թշնամին սպանել, անկարելի է, որ արտաքին թշնամուց ազատվել կարողանանք:
Գարեգին Նժդեհ


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)