«Կլիչկո եղբայրներին նոկաուտի կենթարկեի առաջին իսկ ռաունդում». Թայսոն
Սպորտ
Սուպերծանր քաշային կարգի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը գերմանական BILD-ին տված հարցազրույցում նշել է, որ իր կարիերայի լավագույն տաիներին Կլիչկո եղբայրներին նոկաուտի կենթարկեր առաջին իսկ ռաունդում:
«Երբ ես իմ լավագույն մարզավիճակում էի, այդ ժամանակ Կլիչկո եղբայրներից և ոչ մեկը ինձ հետ հանդիպմանը հնարավորություն չէր ունենա: Ես նրանց երկուսին էլ նոկաուտի կենթարկեի առաջին ռաունդում: Ոչ ոք ինձ այնքան գումար չի առաջարկել, որի համար արժեր կրկին ռինգ վերադառնալու մասին նույնիսկ մտածել: Շատ դժվար կլինի ինձ համոզել ռինգ վերադառնալ»,- նշել է Թայսոնը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում