ԱԺ-ում քննարկվում է ՀՀ կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին հարցը
Քաղաքական
Ազգային ժողովում այս պահին քննարկվում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած` ՀՀ կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին հարցը:
Զարուհի Փոստանջյանին հարցով դիմեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, թե վերջինս հարցի կապակցությամբ ճշտել է Ղարաբաղի իշխանությունների դրքորոշումը: «Արդյոք այս դեպքում Ադրբեջանը չի՞ ակտիվացնի իր ռազմական գործողությունները և ավելի հաճախակի խախտի հրադադարի ռեժիմը»,-հարցրեց պատգամավորը:
Զարուհի Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը հենց պատրաստ լինի, ունենա անհրաժեշտ զինամթերքը, կսկսի պատերազմը: «Իսկ Արցախը պետք է լինի առանձին բանակցող կողմ: Այդպես էլ եղել է, ուղղակի հետագայում մեր ապաշնորհ քաղաքականության հետևանքով Արցախը դուրս է մղվել այդ գործընթացից»,-նշեց Փոստանջյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն