Հանդիպումը դադարեցվել է 21-րդ րոպեին ֆուտբոլիստների փոքր թվաքանակի պատճառով (տեսանյութ)
Սպորտ
Սերիա С1-ի (Իտալիայի երրորդ դիվիզիոն) «Սալերնիտանայի» և «Նոչերինայի» միջև հանդիպումը դադարեցվել է առաջին խաղակեսում:
Պատճառը եղել է այն, որ հյուրերի կազմում հանդիպման 21-րդ րոպեին մնացել է ընդամենը 6 ֆուտբոլիստ:
Նախ հյուրերի ֆուտբոլիստները չեն ցանկացել մասնակցել հանդիպմանը և դուրս չեն եկել թիմի ավտոբուսից` երկրպագուների կողմից արված սպառնալիքների պատճառով: Վերջիվերջո, նրանք դուրս են եկել խաղադաշտ, սակայն ունեցել են նաև երկրորդ պլանը:
«Նոչերինայի» մարզիչը առաջին երկու րոպեներին կատարել է թիմի բոլոր հնարավոր փոփոխությունները: Իսկ հանդիպման 21-րդ րոպեին թիմի միանգամից 5 ֆուտբոլիստ իբրև վնասվածք է ստացել և դաշտից հեռացել պատգարակի օգնությամբ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում