Ռեկտորները հրաժարվել են օգտվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությունից (տեսանյութ)
Հասարակություն
ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը խորհրդարանական ամբիոնից
Ժամեր առաջ Բարգավաճ Հայաստան կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Ժամանակակից երիտասարդության խնդիրները եվ դրանց լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում» խորագիրը կրող կլոր սեղան-քննարկումը, որին հրավիրված էին խորհրդարանական ուժերի երիտասարդական կազմակերպություններ, արտախորհրդարանական կուսակցությունների երիտասարդական կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ և անհատներ: Ցավում եմ, որ որոշ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ ինչ-ինչ պատճառներով ներկա չգտնվեցին, որովհետև քննարկմանն արտացոլված էին Հայաստանի և՛ մարզաբնակ, և՛ երևանաբնակ երիտասարդության կողմից բարձրացվող խնդիրները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր անհատներին և պետական գերատեշչությունների ներկայացուցիչներին, ովքեր ժամանակ գտան և չվախեցան այդ կնճռոտ խնդիրների և դրանց լուծման առաջարկների մասին լսել, և այդ ցավոտ խնդիրների համար փորձել միսնական լուծում գտնել:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը' ի դեմս նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ Երիտասարդների միության, մշտապես գտնվել է երիտասարդների կողքին և ջատագովն է եղել, որպեսզի երիտասարդ սերունդը հնարավորություն ունենա մասնակից և հաղորդակից լինելու երիտասարդությանն ու առհասարակ հասարակությանը հուզող հասարակաքաղաքական գործընթացներին: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մշտապես սատարում է երիտասարդությանն ու մասնավորապես' ուսանողությանը. մեր յուրաքանչյուր ծրագիր տարիների ավանդույթ ունի:
Այս տարի ևս բոլոր պետական բուհերին և հավատարմագրված որոշ մասնավոր բուհերին ուղարկվել են համաատասխան գրություններ, առաջարկությամբ՝ իրենց բուհից ներկայացնեն ուսման մեջ առաջադիմությամբ առանձնացող և սոցիալապես անապահով խմբին պատկանող ուսանողների տվյալներ: Բոլոր ներկայացվածները կպարգևատրվեն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակներով:
Տևական ժամանակ անց սկսեցինք պաշտոնական գրություններ ստանալ ռեկտորների կողմից, որ նրանք իրենց լիազորությունների մեջ չեն կարող համարել ուսանողների' կրթաթշակի ներկայացնելու խնդիրը:
Կարելի է ենթադրել, որ նման ուսանողներ իրենց բուհերում չկան: Ասեմ ավելին' սա ռեկտորների կողմից մեկնաբանվում է որպես Կրթության և Գիտության նախարարության կողմից նման հրահանգ չլինելու հանգամանքով: Սակայն, նման ընթացք ակնկալելով՝ ավելի վաղ կրթության գիտության նախարարի անվամբ համապատասխան գրություն ենք ուղարկել՝ հորդորելով, որ մեր հանրապետությունում այս հոգսը թեթևացնելու նմատակով նման ծրագիր է իրականացվում:
Տեղեկացնեմ, որ կլոր սեղանի ընթացքում արծարծված խնդիրներն ու հարցերն այնքան շատ էին, որ ընդհանուր որոշում կայացվեց'դեկտեմբերի 12-ին՝ ուղիղ մեկ ամիս անց, նորից հրավիրել կլոր սեղան և կրկին անդրադառնալ հնչեցված բոլոր խնդիրներին:
Նրանք, ովքեր կարծում են, որ մեր երկրում երիտասարդական քաղաքականությունը բարձր մակարդակով է իրականացվել, հրավիրվում են թափանցիկ քննարկումների:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն