ՀՀԿ խմբակցությունում մթնոլորտը փոքր-ինչ լարվել է
Հայկական Մամուլ
ՀՀԿ խմբակցությունում մթնոլորտը փոքր-ինչ լարվել է: Պատճառն այն է, որ շաբաթվա վերջին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է պաշտոնական այցով մեկնի Բրազիլիա, Արգենտինա եւ Ուրուգվայ, ու շատ պատգամավորներ կյանքի գնով ցանկանում են շրջագայել նրա հետ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ թեժ մրցակցություն է սկսվել հատկապես խմբակցության կանանց միջեւ, քանի որ մշտապես պատվիրակության անդամի կազմում լինում են Կարինե Աճեմյանն ու Մարգարիտա Եսայանը:
Տիկնայք բոլոր միջնորդների օգնությամբ Հ. Աբրահամյանին «հասկացրել» են, որ այդպես արդար չէ, եւ պետք է այս անգամ կազմը փոխել: Հավանաբար այս անգամ հասել են իրենց նպատակին: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Գոհար Պողոսյանից պարզել, թե ինչ է մտադիր անել Աբրահամյանը:
«ԱԺ նախագահին ուղեկցող պատվիրակության կազմը որոշում է ԱԺ նախագահը, ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա միջանցքի խոսակցությունները ես չեմ մեկնաբանում»,-ասաց նա: Այսպիսով՝ Գ. Պողոսյանը, փոխանակ իր ֆունկցիոնալ պարտականությունները կատարի՝ տեղեկություն տրամադրելու մասով, իրեն ուղղված հարցի բովանդակությունն է փորձում քննարկել: Արդյունքում՝ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ԱԺ նախագահն ինչ է մտադիր անել կին պատգամավորներին հանդարտեցնելու համար:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը