Ընտրեցի Հայաստանի հավաքականը, ինչով էլ հպարտանում եմ. Օզբիլիս
Սպորտ
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հայտարարել է, որ ազգային հավաքականի ընտրության հարցում ոչ մի վայրկյան չի կասկածել՝ նախընտրելով խաղալ Հայաստանի, այլ ոչ թե Հոլանդիայի ընտրանու կազմում:
«Երբ ես «Այաքսի» ֆուտբոլիստ էի, ինձ հրավիրեցին Հոլանդիայի մինչև 21 տարեկանների հավաքական: Նույն ժամանակ առաջարկ ունեի նաև Հայաստանի ընտրանուց: Մենք մինչմրցաշրջանային հավաք էինք անցկացնում ԱՄՆ-ում. այդ ժամանակ Ֆրանկ դե Բուրն ինձ ասաց, որ որոշման հարցում չշտապեմ: Սակայն ես առանց կասկածի ընտրեցի Հայաստանի հավաքականը, ինչով էլ հպարտանում եմ»,-Օզբիլիսի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում