Այժմ Հայաստանի հավաքականն ունակ է հաղթել յուրաքանչյուր մրցակցի. Բերեզովսկի
Սպորտ
Հայաստանի հավաքականի և «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է հավաքականում իր կարիերային և նշել.
«Տեսնում եմ, որ ժամանակի ընթացքում մեր հավաքականն առաջընթաց է ապրում, նրա կազմում աստղեր են հայտնվում: Դարպասից Մխիթարյանի և Մովսիսյանի խաղին հետևելը շատ հաճելի է:
Կարծում եմ` մեր հավաքականի առաջին հաջողությունը որևէ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլում սարերի հետևում չէ: Ծնունդով ԽՍՀՄ-ից եմ, իսկ հարազատ հողը ինձ համար Հայաստանն է, և տրամաբանական է, որ պաշտպանում եմ նրա պատիվը: Ոչ մի անգամ չեմ փոշմանել, որ ընտրել եմ Հայաստանի ընտրանին: Չեմ ասի, թե ինձ լիարժեք հայ եմ զգում: Սակայն մենթալիտետս շատ առումներով կովկասյան է և համընկնում է հավաքականում խաղընկերներիս մենթալիտետին: Երևան այցելությունը հաճույք է ինձ համար:
Այժմ Հայաստանի հավաքականը ունակ է հաղթել յուրաքանչյուր մրցակցի. մեզ հավատում են երկրպագուները, իսկ դա տալիս է լրացուցիչ էմոցիաներ: Նրանցից միայն երախտագիտական խոսքեր ենք լսում: Մեր նկատմամբ ուշադրություն են ցուցաբերում նաև Հայաստանի ղեկավարությունը. նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս շնորակալություն են հայտնել և պարգևատրել մեզ»,–Բերեզովսկու խոսքերը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում