Սաակաշվիլին արդարացված չի համարում Մարգվելաշվիլիի այցը Սոչիի Օլիմպիական խաղերին
Վրաստան
Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի աշխատակազմն անթույլատրելի է համարում, որ նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մեկնի 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերին. գրում է Newsgeorgia-ն:
Ինչպես մի քանի օր առաջ հայտարարել էր Մարգվելաշվիլին, ով իր լիազորությունները կստանձնի նոյեմբերի 17-ին, ինքը դիտարկում է Սոչիի Օլիմպիադային մասնակցելու հնարավորությունը: Նրա խոսքերով` դա կարող է շատ լավ սկիզբ դառնալ Վրաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական լարվածության թուլացման համար:
Իր հերթին Սաակաշվիլին նշել է, որ իքնը կարծում է, թե այդ այցն արդարացված չէ:
«Ես կարծում եմ, որ նա նախագահ է ընտրվել համազգային ընտրությունների արդյունքում, և նրա այցը կնշանակի, որ մեր ազգը համաձայն է Ռուսաստանի հետ հարաբերությունների այդ ռեժիմին անցնելու գաղափարի հետ»,-ասել է Սաակաշվիլին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն