Վրացական ռազմաբազայում տասնյակ զինվորականներ են թունավորվել
Վրաստան
Արևմտյան Վրաստանում գտնվող Օսիաուրիի ռազմաբազայում թունավորվել են տասնյակ զինվորականներ. գրում է Интерфакс-ը: Բժիշկներին թունավորման ախտանշաններով դիմել է 61 մարդ:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ զինվորների թունավորման պատճառը խոհարարի անփությունն է եղել: Թե կոնկրետ ինչ մթերքներ են օգտագործվել զինվորականների ճաշը եփելիս, չի հստակեցվում: Խորհարարն արդեն ազատվել է աշխատանքից:
Վերջին կես տարվա ընթացքում վրացական բանակում զինվորների զանգվածային թունավորման մի քանի դեպք է գրանցվել: Սեպտեմբերին թունավորվել էր 300 զինորական: Իսկ դրանից առաջ հուլիսին Սենակի ռազմաբազայում գրանցվել էին զինվորականության թունավորման զանգվածային դեպքեր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն