ԱԺ-ն մերժեց ՀՀ կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին հարցը
Քաղաքական
Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկություն կատարվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած` ՀՀ կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին հարցի վերաբերյալ:
Նշենք, որ ԱԺ-ն այս հարցի քննարկումը սկսել էր երեկվա նիստում։
Վարման կարգի վերաբերյալ խոսք խնդրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: «Երեկ մենք քննարկեցինք Արցախի ճանաչման վերաբերյալ օրինագիծը, հնչեցին փաստարկներ, որ բանակցային գործընթացը կարող է խաթարվել այս օրինագծի ընդունմամբ»,-ասաց Փոստանջյանը, սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պահանջեց անջատել նրա խոսափողը, նշելով, որ Փոստանջյանը ոչ թե վարման կարգի մասին է խոսում, այլ բովանդակային քննարկում է ծավալում:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ իրենց համար տհաճ է անլուրջ քննարկում ծավալել, և հայտնեց, որ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը չեն մասնակցելու այս հարցի քվեարկությանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ի համար Արցախի ճանաչումը լրջագույն խնդիր է, և այն չի կարող մանրադրամ լինել քաղաքական նպատակների համար, հետևաբար, ԲՀԿ-ն ևս չի մասնակցելու քվեարկությանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ևս նշեց, որ այս հարցը վաղաժամ է, և հրաժարվեց մասնակցել քվեարկությանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտնեց, որ ձեռնպահ է քվեարկելու:
10 կողմ, 1 ձեռնպահ և 0 դեմ քվեարկությամբ ԱԺ-ն մերժեց «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրենքի նախագիծը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն