Ինչո՞ւ է Խաչիկ Հարությունյանը հրաժարվել մանդատից
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովի նիստում Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը հրաժարվում է իր մանդատից՝ պատճառաբանելով դա այլ աշխատանքի անցնելու հանգամանքով:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Խաչիկ Հարությունյանի` մանդատից հրաժարվելու պատճառը ոչ թե խմբակցությունում ենթադրյալ տարաձայնություններն են, այլ ՕԵԿ գործիչը, նախագահի որոշմամբ, կնշանակվի ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր:
«Հայաստանում ձևավորվում է ՀԱՊԿ ակադեմիան. նա, նախագահի իմացությամբ և որոշմամբ, նշանակվում է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր»,- ասաց Բիշարյանը։
Պատասխանելով այն հարցին, թե ով է փոխարինելու ՕԵԿ-ական պատգամավորին` Հեղինե Բիշարյանն ասաց. «Ցուցակում ով հերթականությամբ գալիս է, քննարկվում է, և քաղխորհրդի որոշումը ընդունելուց հետո կտարածենք»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն