«Մանչեսթեր Յունաթեդը» խորամանկ պետք է լինի և Կագավային փոխանակի Մխիթարյանի հետ. Givemesport
Սպորտ
givemesport.com կայքը համեմատական է կատարել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի և «Մանչեսթեր Յունաթեդի» ֆուտբոլիստ Սինձի Կագավայի միջև, նշելով, որ անգլիական ակումբը պետք է Կագավային փոխանակի Մխիթարյանի հետ:
Կայքը գրում է.
«Կագավան ակումբի նոր մարզչի՝ Մոյեսի գլխավորությամբ տպավորիչ խաղ չի ցուցադրում: «Կարմիր սատանաները» մի փոքր խորամանկ պետք է լինեն և Կագավային փոխանակեն «Բորուսիայի»առաջատարներից մեկով: Խոսքը ոչ թե այնպիսի աստղերի մասին է, ինչպիսիք են Ռոյսը կամ Գյունդողանը, այլ՝ Հենրիկ Մխիթարյանը: Մխիթարյանը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ ցույց տալ իր նշանակությունը: Պատահական չէ, որ նա իր երկրի լավագույն ֆուտբոլիստներից է: 24-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում հաջողության հասնելու բոլոր որակներն ունի:»


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում