«Մի հատ ձայնդ մի՛ բարձրացրու, իյա». սկանդալ Ազգային ժողովում
Քաղաքական
Ազգային ժողովում, պարզվում է, բացի հակառակ դաշտերում գտնվող պատգամավորների միջև ծագող կռիվներից՝ լինում են նաև նույն դաշտում գտնվող պատգամավորների միջև վեճեր:
Այսօր Ազգային ժողովում վեճի էին բռնվել ՀՀԿ-ական պատգամավորներ Մարգարիտա Եսայանն ու Կարինե Աճեմյանը:
Վեճի պատճառն անհայտ է: Կին պատգամավորները սկզբում խոսում էին ցածր, սակայն հետո սկսեցին մեղադրել միմյանց: Կարինե Աճեմյանն ասաց. «Քո ընկերուհիներն են գրել, ուրեմն՝ մի բանից դժգոհ ես, որ գրել են», ինչին հակադարձեց Մարգարիտ Եսայանը: Այնուհետև Կարինե Աճեմյանը պահանջեց ցածր խոսել. «Մի հատ ձայնդ մի՛ բարձրացրու, իյա, նոր եք եկել, մի՛ քիչ աշխատեք, հետո...»:
Քիչ անց պատգամավորները հեռացան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն